Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Lada 4x4-ը հերթական նորամուծություններն է ստացել

20:06, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Lada 4x4-ը հերթական նորամուծություններն է ստացել

Ռուսաստանյան «ԱվտոՎԱԶ»-ի ինժեներները շարունակում են կատարելագործել իրենց ամենատիտղոսավոր արտաճանապարհային ավտոմեքենան: Այս տարվա սկզբից Lada 4x4–ը հասցրել է ստանալ մի շարք նորամուծություններ տրանսմիսիայի և շասսիի կառուցվածքում, ինչպես նաև հասանելի սարքավորումների ցուցակում:
     Lada 4x4–ի բոլոր մոդիֆիկացիաներն այժմ հագեցվում են ABS համակարգով: Մեքենայի հավաքման ժամանակ նույնպես զգալի փոփոխություններ են կատարվել: Գործարանը մոդեռնացրել է «հին Նիվայի» առջևի մասի զոդման գիծը, ինչի առիթը դարձել է Lada 4x4 –ի բոլոր մոդիֆիկացիաների համար ընդհանուր ջերմափոխանակիչի ցանցը:
     Մոդեռնացվել է շարժիչի հովացման համակարգը, համակարգի օդափոխիչներն այժմ ունեն աշխատանքի երկաստիճան սխեմա: Անհրաժեշտության դեպքում` դրանք կարող են միացվել հզորության կես չափով:
     Lada 4x4-ի բեռնախցիկում հայտնվել են լրացուցիչ լուսավորման լամպ և վարդակ, մեքենայի օդորակիչով տարբերակն ստացել է առջևի նստատեղերի տաքացում, իսկ Urban տարբերակում ընդարձակել են թափքի հասանելի գույների ցանկը:

18080 | 1
Facebook