Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պայմանավորված հանդիպումների պատճառով թենիսի մեկ մրցավար ցմահ որակազրկվել է, ևս 4-ի նկատմամբ քննություն է ընթանում

15:45, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Պայմանավորված հանդիպումների պատճառով թենիսի մեկ մրցավար ցմահ որակազրկվել է, ևս 4-ի նկատմամբ քննություն է ընթանում

Թենիսի միջազգային ֆեդերացիան՝ ITF-ը, ցմահ որակազրկել է մրցավարներից մեկին՝ կազմակերպության օրենսդրությունը խախտելու համար։ Եվս մեկ մրցավար մեկ տարով հեռացվել է աշխատանքից։
     Եվս չորս մրցավարների գործը քննության մեջ է։ Ֆեդերացիայում կարծում են, որ նրանք, կաշառքի դիմաց, «կարգավորում էին» «Futures Tournaments» մրցաշարի հաշիվները։ Խոսքը գնում է Ղազախստանի, Թուրքիայի և Ուկրաինայի մրցավարների մասին։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ թենիսում լայն տարածում ունեն պայմանավորված հանդիպումները։ Մասնավորապես նշվում է, որ վերջին 10 տարիների ընթացքում լավագույն 50 թենիսիստների թվին պատկանող 16 մարզիկ մեկ անգամ չէ, որ մասնակցել է պայմանավորված հանդիպումների։

5445 | 0
Facebook