Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդիկ աղջկա ականջից բժիշկներն արդեն 1000-ից ավելի մրջյուն են հանել. ոչ ոք չգիտի, թե ինչպես են դրանք այնտեղ հայտնվում

22:06, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Հնդիկ աղջկա ականջից բժիշկներն արդեն 1000-ից ավելի մրջյուն են հանել. ոչ ոք չգիտի, թե ինչպես են դրանք այնտեղ հայտնվում

Հնդկաստանում ապրող 12-ամյա Շրեյա Դարջիի հիվանդությունը եզակի դեպք է բժշկության պատմության մեջ: Ամեն օր նրա ականջից հսկայական մրջյուններ են դուրս գալիս: Խնդիրը նրա մոտ ի հայտ է եկել անցյալ տարվա օգոստոսից: Աղջկա հուսահատված ծնողներն ու բժիշկները պնդում են, որ ամեն ինչ փորձել են, սակայն ոչ մի հետազոտություն աղջկա առողջականի հետ կապված խնդիրներ ի հայտ չի բերում: Բժիշկները բազմիցս եղել են աղջկա տանը, հավաստիացել, որ նա ապրում է նորմալ, հիգիենիկ պայմաններում, և բնակարանային պայմանները չեն կարող պատճառ դառնալ մրջյունների հայտնվելու համար: Աղջկա ծնողները դիմել են անգամ հեքիմների, սակայն ոչ ոք չի կարողացել օգնել կամ մատնանշել մրջյունների հայտնվելու պատճառը:

Զարմանալի է նաև այն, որ աղջիկը ոչ մի ցավ չի զգում անգամ այն դեպքում, երբ մրջյունները կծում են նրան: Նրա ականջի թմբկաթաղանթը չի վնասվում հսկայական մրջյունների առկայությունից:

Այժմ աղջիկը խուսափում է անգամ դպրոց գնալուց` վախենալով ընկերների ծաղրից: Մի քանի անգամ պատահել է, որ մրջյունները դուրս են եկել երեխայի ականջից հենց դասի ընթացքում:

Աղջկա ընտանիքը չի դադարում աղոթել ու հուսալ, որ ժամանակակից բժշկությունն, այնուամենայնիվ, կկարողանա բուժել իրենց դստերը չլսված հիվանդությունից:

14690 | 0
Facebook