Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օձի և ոզնու ամուսնությունից կծնվի չորս մետրանոց փշալար». Արամ Սարգսյան

14:03, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
«Օձի և ոզնու ամուսնությունից կծնվի չորս մետրանոց փշալար». Արամ Սարգսյան
     «Քաղաքական գործարք է՝ ոչ ավելի, ոչ պակաս ու երկրին ոչինչ չի տալու, քանի որ քաղաքական կուրսը չի փոխվելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիային: Հարցին՝ հեղինակազրկված երկու ուժերի ամուսնությունից ի՞նչ կծնվի, կատակել է. «Հայկական ռադիոյին հարցնում են՝ օձի և ոզնու ամուսնությունից ի՞նչ կծնվի, պատասխանում է՝ չորս մետրանոց փշալար»:
     Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքով՝ դասական քաղաքական գործընթաց է, քանի որ ՀՀԿ-ն հայտնել է, որ բաց է համագործակցության համար: «Հայտարարությանն արձագանքեց ՀՅԴ-ն, առաջարկը քննարկվեց իշխանության կողմից ու կարծես՝ փոխըմբռնում կա ու ստացվում է: Մութ շերտեր փնտրել պետք չէ, պտուղները կամ անպտղությունը ժամանակը ցույց կտա»:
     Արամ Սարգսյանը հակադարձեց. «ՀՅԴ-ն 10 տարի կառավարության մեջ էր, կոալիցիայում էր, ի՞նչ փոխվեց»:
6895 | 1
Facebook