Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որքան ժամանակ կհանդուրժեն իշխանությունները Զարուհի Փոստանջյանին՝ ՄԻՊ-ի պաշտոնում ընտրվելու դեպքում

13:10, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Որքան ժամանակ կհանդուրժեն իշխանությունները Զարուհի Փոստանջյանին՝ ՄԻՊ-ի պաշտոնում ընտրվելու դեպքում
     «Եթե ընտրվեք Մարդու իրավունքների պաշտպան, ի՞նչ եք կարծում՝ իշխանությունները որքա՞ն կհանդուրժեն Ձեզ այդ պաշտոնում»,- դիմելով ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանին՝ հարցրին լրագրողները: «Կարծում եմ՝ այս իշխանություններին շուտով կճանապարհենք ու ճնշումներն էլ ուժեղ չեն լինի... Իմ փաստաբանական գործունեության ժամանակ ես նաև քրեական հետապնդման եմ արժանացել, փորձում էին ճնշում գործադրել, որպեզի հրաժարվեի իմ պաշտպանյալներին պաշտպանելու գործից: Բայց դա տեղի չունեցավ, ես ո՛չ հրաժարվեցի, ո՛չ Գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչը կարողացավ հիմնավորել այդ մեղադրանքը, ու վերջիվերջո իմ պաշտպանյալները հայտնվեցին ազատության մեջ»,- ասաց ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Վերջինը նշեց, որ ճնշումները բնական են, բայց պաշտպանը չպետք է կաշկանդվի, այլ շարունակի իր առաքելությունը:
5440 | 2
Facebook