Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կասեցրել է Օբամայի «Մաքուր էներգիա» ծրագիրը

12:23, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կասեցրել է Օբամայի «Մաքուր էներգիա» ծրագիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` երկրի էլեկտրակայաններից ածխածնի երկօքսիդի արտանետումները կարգավորելու վերաբերյալ ծրագիրը կասեցվել է երկրի Գերագույն դատարանի կողմից: Այս մասին գրում է Reuters-ը:

Աղբյուրը նշում է, որ դատարանը մերժել է Օբամայի` կլիմայական փոփոխությունները կանխելու նպատակով առաջ քաշված «Մաքուր էներգիա» ծրագիրը և մտադիր է այդ հարցով լսել ծրագրին դեմ արտահայտված բոլոր բողոքարկումները:

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգների նախագահի առաջ քաշված ծրագրի համաձայն` էլեկտրակայանների ջերմոցային գազերի արտանետումները պետք է մինչև 2030 թ. կրճատվեն մոտ մեկ երրորդով։ Այդ ծրագրին դեմ արտահայտվողները մեղադրում Օբամային ածխարդյունաբերությանը «պատերազմ հայտարարելու» համար։
5955 | 0
Facebook