Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիան մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել Թուրքիայի հետ սահմանը

12:10, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Սիրիան մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել Թուրքիայի հետ սահմանը

Սիրիական բանակի ռազմավարական ամենակարևոր նպատակներից մեկը Թուրքիայի սահմանի վրա վերահսկողություն հաստատելն է: Ինչպես փոխանցում է Reuters-ն, այս մասին հայտարարել է Բաշար Ասադի քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը: Ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հալեպը և հյուսիսային սահմանները չեն վերադարձվել: Դա թույլ կտա «կասեցնել Թուրքիայի կողմից ուղարկվող ահաբեկիչների ներհոսքը»:

Խորհրդականը համոզմունք է հայտնել, որ Սիրիայում հրադադարի կոչեր անում են այն ուժերը, որոնք «ահաբեկիչների դիրքերի ամրապնդման» կողմնակիցներն են: Շաաբանը կասկածամտությամբ է վերաբերում այն տեսլականին, թե հակամարտության կարգավորումը դիվանագիտական ճանապարհով հավանական է: Բացի այդ, նա մեղադրել է Անկարային` նշելով, որ վերջինը գաղթականների ճգնաժամը ծառայեցնում է Եվրոմիությանը շանտաժի ենթարկելու նպատակով: «Գաղթականների ճգնաժամի լուծումը հնարավոր է նրանց անվտանգ Սիրիա վերադարձնելով, ու ես վստահ եմ, որ սիրիացիների մեծամասնությունը երազում է իր հայրենիք վերադառնալու մասին»,- ասել է Շաաբանը:

Նշենք, որ փետրվարի 9-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է պաշտպանել սիրիական Հալեպ քաղաքը: «Մենք ետ կվերադարձնենք մեր պատմական պարտքը: Ժամանակին (Առաջին աշխարհամարտի տարիներին) Հալեպի մեր եղբայրները պաշտպանել են մեր քաղաքները, այժմ էլ մենք կպաշտպանենք հերոսական Հալեպը»,- հայտարարել է Դավութօղլուն:

Երեկ հայտնի է դարձել նաև, որ թուրքական իշխանություններն սկսել են գաղթականներ ընդունել Հալեպից: Սահմանը հատել է արդեն շուրջ 10 հազար մարդ:

8052 | 0
Facebook