Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սամվել Կարապետյանը շարունակում է բացահայտել «եղբայր Քարթլոսին»

11:41, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Սամվել Կարապետյանը շարունակում է բացահայտել «եղբայր Քարթլոսին»
     Պատմաբան, հուշարձանագետ, բանահավաք Սամվել Կարապետյանը շարունակում է բացահայտել, ինչպես ինքն է ասում «եղբայր Քարթլոսին»: Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է. «Անանուրի վրաց վանքն է, Դուշեթի շրջանում (Թբիլիսիից հյուսիս, Վլադիկավկազ տանող ճանապարհին): Վանքի գլխավոր վրաց եկեղեցու ճարտարապետը Գրիգորն է, ով իր անունը և կառուցման թվականը հայերենով է արձանագրել: Տարեթիվը (Թվ. ՌՃԼԷ` 1688) դեռևս անաղարտ է, սակայն «Գրիգորին» անձնանունը վրացիք քերել են: Վանքի արևելյան կողմում էլ Անանուր գյուղի հայոց Սբ. Աստվածածին եկեղեցին է, որն արևմուտքից կից ուներ երկհարկ զանգակատուն: Վերջինս պայթեցվեց 2003 թ.»:
Անանուր գյուղի հայոց Սբ. Աստվածածին եկեղեցու զանգակատունը 2003 թ. պայթեցումից առաջ և հետո

Անանուր գյուղի հայոց Սբ. Աստվածածին եկեղեցին արևմուտքից (նախքան զանգակատան պայթեցումը 2003 թ. և դրանից հետո)

Անանուրի վրաց վանքը Դուշեթի շրջանում (աջ կողմում ` հայ առաքելական Սբ. Աստվածածին եկեղեցին է, որի զանգակատունը պայթեցմամբ ոչնչացվեց 2003 թ.

Անանուրի վրաց վանքը կառուցող Գրիգորի հիշատակագրությունը, որը միտումնավոր քերված է

Անանուրի վրաց վանքի կառուցման թվականն՝ արձանագրված հայերենով (սա դեռ չեն քերել)

6246 | 0
Facebook