Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հարազատ մայրը լքել է առանց մատների ծնված որդուն, իսկ 15 տարի անց նա դարձել է վիրտուոզ դաշնակահար

21:06, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Հարազատ մայրը լքել է առանց մատների ծնված որդուն, իսկ 15 տարի անց նա դարձել է վիրտուոզ դաշնակահար

Կազանի մանկատներից մեկի սանը, հնարավոր է, շուտով ներառվի Գինեսի ռեկորդների գրքում: Նա ոչ միայն վիրտուոզ դաշնակահար է դարձել 15 տարեկանում, այլև նվագում է առանց մատների: Ալեքսեյ Ռոմանովը ծնվել է առանց ձեռքի մատների ու մի ոտնաթաթի, ինչի պատճառով հարազատ մայրը լքել է նրան ու հանձնել մանկատուն:

Սակայն որդին կարողացել է ապացուցել, որ սերը երաժշտության հանդեպ ու համառությունը կարող են տալ ցանկալի արդյունքները:

Ալեքսեյի մոտ երաժշտության հանդեպ սերն առաջին անգամ արտահայտվել է 13 տարեկանում: Նա սկսել է դաշնամուրով նվագել հայտնի ֆիլմերի երաժշտություններից հատվածներ: Հետո նոտաները ձեռքին գնացել է երաժշտության ուսուցչի մոտ ու խնդրել, որ թույլ տա նվագել համացանցից հանված երաժշտությունը, որի նոտաներն ինքն է «հաշվել»: Դրանից հետո նա սկսել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ և շատ շուտով մասնակցել է հանրապետական մրցույթի՝ առողջ երեխաների հետ հավասար, ու հաղթել: Հաջորդ քայլը մասնակցությունն էր «Վաղվա աստղերը» նախագծին:

Համացանցում հրապարակված այս տեսանյութերը նշանակալից դեր են ունեցել: Օգտատերերը հանգանակել են անհրաժեշտ գումար Ալեքսեյի ոտքի պրոթեզի համար, իսկ վերջերս Ալեքսեյը խորթ մայր է ձեռք բերել:

9314 | 0
Facebook