Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհված փոխգնդապետի ընտանիքին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչին բնակարաններ են հատկացրել

17:40, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Զոհված փոխգնդապետի ընտանիքին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչին բնակարաններ են հատկացրել

Երևանի ավագանին փետրվարի 9-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկելով՝ որոշել է բնակարան հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին:
     Ավագանին նույն նիստում, հաշվի առնելով հանգամանքը, որ գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի և մինչ օրս նրա ընտանիքը բնակվում է նույն այդ տարածքում, միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է Ագուլեցու ընտանիքի կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում բնակվելու համար վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան:

4381 | 0
Facebook