Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արայիկ Բաղդադյանը հրապարակել է Կիևի միջազգային մրցաշարին մասնակցող մարզիկների կազմը

17:05, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Արայիկ Բաղդադյանը հրապարակել է Կիևի միջազգային մրցաշարին մասնակցող մարզիկների կազմը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հրապարակել է մարզիկների անուններն, ովքեր մասնակցելու են փետրվարի 12-ից 14-ը Կիևում կայանալիք Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նվիրված միջազգային 20-րդ մրցաշարին։
     Հայաստանը ներկայացնելու են
     Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Շամիր Աթյանը (86 կգ), Հաջիմուրադ Նուրմոգամեդովը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):
     Հիշեցնենք, որ ազատ ոճի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ուկրաինական Կոնչեզասպ օլիմպիական բազայում:

3032 | 0
Facebook