Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելիության հարցով ստորագրահավաք է սկսվել

18:36, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելիության հարցով ստորագրահավաք է սկսվել

Գյումրիի Քանդակագործության Ազգային պարկ թանգարանն իր մտահոգությունն է հայտնել Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելիության վիճարկման վերաբերյալ։ Թանգարանն ստորագարահավաք է կազմակերպել change.org կայքում և կոչ-հայտարարությամբ դիմել Թուրքիայի մշակույթի նախարարությանն ու ամբողջ աշխարհի մտավորականությանը.
     «Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելիության վիճարկման և թերի վերականգնման վերաբերյալ Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին և համայն աշխարհի մտավորականությանն ուղղված՝ Թուրքիայի կողմից Անի քաղաքի վերականգնման և պատմական փաստերի կեղծման քաղաքականությունն իրական սեպ է խրում հարևան տարածաշրջանի երկրների մշակույթի և ժողովուրդների բարեկամության մեջ:
     Անցյալում լինելով պատմական հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր՝ Անին մնում է հայկական, ինչն արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա վիմագրերում: Եկեղեցու որմնանկարներից 17-ում պատկերված են Հայ Առաքելական Եկեղեցու առաջին հայրապետ և հիմնադիր Սբ. Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային և դավանաբանական պատկանելիության ցցուն ապացույց են:


     Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք՝ Թուրքիան շեղում է միջազգային հանրությանը բուն հայկական պահանջներից և դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր:
     Սակայն մեզ համար հատկապես մտահոգիչ է եկեղեցու վերակագնման ընթացքում այն քաղկեդոնական հայտարարելը և դրանով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների ու մշակութային հակամարտության հրահրումը:
    
     Մենք պահանջում ենք ոլորտի թուրքական պատասխանատու կառույցներից.
    
     - զերծ մնալ եկեղեցու պատմական պատկանելիության շուրջ հայտարարություններից,
     - եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակում նշել «հայկական քրիստոնեական եկեղեցի» անվանումը,
     - ավարտին հասցնել և այս փուլով չամփոփել եկեղեցու գմբեթի շինարարությունը՝ հայտարարելով հետագա աշխատանքների ընթացքն ու նպատակները,
     - զերծ մնալ Վրաստանի և Հայաստանի միջև մշակութային հակամարտության հարահրումից:
    
     Խնդիրը ՀՀ-ում հասարակական լայն հնչեղություն է ստացել վերջերս տեղադրված ցուցանակի պատճառով, որը եկեղեցին ներկայացվում է որպես վրաց քաղկեդոնական:
     Վստահ ենք, որ մեր վրացի եղբայրներն այս հարցում ունեն բարեկամական մոտեցում և պատմական արդարության վերակագնման համար պատրաստ են մասնագիտական և հանրային քննարկումների ու երկխոսության:
     Մենք ապրում ենք մի տարածաշրջանում և երկխոսությամբ կարող ենք լուծել ցանկացած խնդիր՝ դեմքով այդ խնդիրներին դառնալու դեպքում»:

4459 | 2
Facebook