Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսլամական պետության ղեկավարի այրին կկանգնի դատարանի առջև` գերի վերցրած ամերիկացուն սպանելու համար

17:33, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Իսլամական պետության ղեկավարի այրին կկանգնի դատարանի առջև` գերի վերցրած ամերիկացուն սպանելու համար
     ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ մեղադրանք է հարուցվել ԴԱԻՇ խմբավորման ղեկավարներից մեկի՝ Աբու Սայաֆի այրու՝Ում Սայաֆի նկատմամբ: Վիրջինիայի դաշնային դատարանը նրան մեղադրել է Ամերիկյան օգնության կոմիտեի աշխատակից Քայլա Մյուլերի դեմ դավադրություն կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ Մյուլերն սպանվել է մեկ տարի առաջ՝ գերի ընկնելով Սիրիայում: Ինչպես գրում է Reuters-ը, 2012թ. Քայլա Մյուլերը մեկնել էր Սիրիա աշխատելու և մարդասիրական գործունեություն ծավալելու, սակայն 2013 թ. առևանգվել է: Մեղադրանքի մեջ նշվում է, որ 25-ամյա Ում Սայաֆն, ով հայտնի է նաև Նիսրեն Ասադ Իբրահիմ Բահարն անունով, ձերբակալվել է Դեյր-էզ-Զորում 2015-ի մարտին: Սայաֆը Մյուլերին գերի է պահել, և ինչպես հայցվորներն են նշում, ամերիկուհին հաճախակի ենթարկվել է բռնաբարության Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադի կողմից: ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ մտադրություն ունի շարունակել Քայլայի գործի հետաքննությունը: Այդ առիթով Հետաքննության դաշնային բյուրոյի տնօրենի օգնական Փոլ Աբբեյթը նշել է. «Այսուհետ մենք մեր ջանքերը չենք խնայի՝ հայտնաբերելու և ձերբակալելու նրանց, ովքեր կազմակերպում են ամերիկացիների առևանգումերը և սպանությունները»:
9911 | 1
Facebook