Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջուլֆալակյանը հայտնել է Եվրոպայի առաջնությանը մեկնող մեր մարզիկների անունները

15:58, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Ջուլֆալակյանը հայտնել է Եվրոպայի առաջնությանը մեկնող մեր մարզիկների անունները
    
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է մարտի 10-ից 13-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մեկնող մեր հավաքականի կազմը։ Այսպիսով, մրցաշարին կմասնակցեն 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը, 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը։
3736 | 0
Facebook