Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերն ավելի շատ են, քան ինքնաթիռներն ու ուղղաթիռները

19:13, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերն ավելի շատ են, քան ինքնաթիռներն ու ուղղաթիռները
     Անօդաչու թռչող սարքերի թիվն ԱՄՆ-ում գերազանցում է գրանցված ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը, հայտարարել է ավիացիոն վարչության ղեկավար Մայքլ Ուերտան: «Գրանցում ունեցող անօդաչուների թիվը գերազանցում է 325 հազարը, մինչդեռ ուղղաթիռներն ու ինքնաթիռները 320 հազար են: Անօդաչուների քանակն ավելի մեծ է, քանի որ շատ օպերատորներ իրենց տնօրինության տակ մի քանի սարք ունեն»,- ասել է նա՝ հավելելով, որ սարքերը՝ ամենամեծից մինչև ամենափոքրը հաշվառելու մասին որոշումը կայացվել էր դեռ 2015-ին: «Այդ սարքերը հաճախ էին հայտնվում օդանավակայաններին շատ մոտ տարածքում ու վտանգ ներկայացնում ուղևորների համար, իսկ գրանցումը հնարավորություն տվեց հաշվառել ու օդում շարժ նկատելու դեպքում՝ հայտնաբերել խախտողներին»,- հավելել է նա:
Աղբյուրը` tass.ru
5870 | 0
Facebook