Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S7 սմարթֆոնի նոր լուսանկարները

15:31, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S7 սմարթֆոնի նոր լուսանկարները

Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S7 և Galaxy S7 Edge սմարթֆոնների առաջին լուսանկարները: Ինչպես գրում է Techradar-ը, նոր սմարթֆոնի լուսանկարները հրապարակվել են Androidpit պորտալում:

Աղբյուրը նշում է, որ Samsung ընկերության նոր սմարթֆոնները պաշտոնապես ներկայացվելու են այս տարվա փետրվարի 21-ին` Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress-ի ժամանակ:

Աղբյուրը նշում է, որ հեռախոսի հետնամասն այս անգամ ապակու փոխարեն արվել է պլաստմասից` տարբերվելով Galaxy S6 սերնդի սմարթֆոններից: Բացի այդ, նոր սերնդի սմարթֆոններն ավելի հաստ են լինելու: Այս հանգամանքը սակայն դժգոհություն է առաջացրել սոցկայքերի օգտատերերի շրջանում, ովքեր նշել են, որ այս նոր դիզայնը սմարթֆոններին ավելի հասարակ տեսք է հաղորդում:
13980 | 0
Facebook