Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ferrari-ն գաղտնազերծել է FF սպորտքարի նորացված տարբերակը

00:03, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Ferrari-ն գաղտնազերծել է FF սպորտքարի նորացված տարբերակը

Ferrari ընկերությունը վերանվանել է FF սպորտքարը, այժմ մոդելը կրում է GTC4Lusso անվանումը և պաշտոնապես ներկայացվելու է 2016թ. մարտին. Ժնևի ավտոսրահում:
     Սպորտքարն ստացել է նոր բամպեր, տեսափոխված օպտիկա, սփոյլեր, դիֆուզոր և ջերմափոխանակիչի վերանայված ցանց: Բացի այդ, ռեսթայլինգային FF-ը տարբերվելու է կարբոնե տանիքով և աէրոդինամիկ կախոցով: Մեքենայի սրահում տեղադրվում են նոր նստատեղեր, սարքավորումների ուրիշ վահանակ և մոդեռնացված տեղեկատվական-զվարճանքային համակարգ` 10,25-դյույմանոց դիսփլեյով:
     Սպորտքարն ստացել է 6,2-լիտրանոց բենզինային V12 շարժիչ, որի հզորությունը կազմում է 680 ձիաուժ և 697 Նմ պտտող պահ: Մինչև 100կմ/ժ նորույթը կարող է զարգացնել մեկ վայրկյանից մի փոքր ավել ժամանակում: Առավելագույն արագությունը 335կմ/ժ է:

5437 | 0
Facebook