Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Datsun ընկերությունը ներկայացրել է GO-Cross կոնցեպտուալ քրոսովերը

20:15, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Datsun ընկերությունը ներկայացրել է GO-Cross կոնցեպտուալ քրոսովերը

Datsun ընկերությունը ներկայացրել է GO-Cross նոր կոնցեպտուալ քրոսովերը: Նախատիպի շնորհանդեսը տեղի է ունեցել Դելիի ավտոսրահում: Կոնցեպտը կառուցված է նույն հարթակի վրա, ինչ և Datsun GO հեչբեքը: Մեքենան ժառանգել է նաև առաջին մոդելի դիզայնի առանձնահատկությունները: Նախատիպը ծառայում է որպես Datsun GO/GO+ շարքի հնարավոր զարգացման ցուցադրում:
     Նորույթն ստացել է լուսադիոդային օպտիկա, բամպերի և թափքի լրացուցիչ պաշտպանություն, լայնացված անվակամարներ, սփոյլեր: Տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում:
     Ավտոմեքենայի սերիական տարբերակի մասին ոչ մի տեղեկատվություն այս պահին չկա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոդելի վաճառքը կմեկնարկի 2016թ.: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` քրոսովերը կկառուցվի CMF հարթակի վրա:

5788 | 0
Facebook