Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիոնել Մեսսին գնել է աշխարհի ամենաթանկարժեք սպորտքարը

15:00, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Լիոնել Մեսսին գնել է աշխարհի ամենաթանկարժեք սպորտքարը
     Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին աճուրդում ձեռք է բերել 1957թ. թողարկման Ferrari 335 S Spider Scaglietti ավտոմրցարշավային ավտոմեքենան, հաղորդում է Autonews-ru-ն` հղում անելով Bleacher Report-ին: Ֆուտբոլիստը գնել է մեքենան 32 մլն եվրոյով: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` ավտոմեքենան ցանկացել է ձեռք բերել նաև «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:

     Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզի աճուրդում Ferrari 335 S Spider Scaglietti–ի համար 10 րոպե անընդմեջ մրցել են երկու հավակնորդն: Արդյունքում հաղթանակէ տարել անանուն գնորդը, ով աճուրդին մասնակցում էր հեռախոսով: Մեքենան արտադրվել էր ընդամենը չորս օրինակով: Դրա ղեկին բրիտանացի Սթիրլինգ Մոսը 1958թ. հաղթել էր Կուբայում կայացած «Ֆորմուլա 1»-ի Գրան-պրի փուլը: Սպորտքարը մասնակցել է նաև «24- ժամ-Լե Ման» ավտոմրցարշավին: Ավտոսպորտի ամենալեգենդար մեքենայի մեկնարկային գինն աճուրդում կազմել է 20 միլիոն եվրո:
8430 | 0
Facebook