Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է գլխավոր դատախազին՝ հարցաքննել Սերժ Սարգսյանին և Արամ Սարգսյանին

14:45, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է գլխավոր դատախազին՝ հարցաքննել Սերժ Սարգսյանին և Արամ Սարգսյանին
     ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունն՝ Արամ Սարգսյանի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ.
    
     «2016 թվականի հունվարի 11-ին www.1in.am կայքում հրապարակվել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցը, որում վերջինս, մասնավորապես, նշում է. «….Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղից էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետև Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:
     Սրանով Ա. Սարգսյանը հրապարակավ հայտարարել է որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիրապետում է արժեքավոր տեղեկատվության՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ գործի բացահայտման համար հնարավոր բոլոր միջոցառումները չեն ձեռնարկվել, և կարիք կա հարցաքննելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016 թվականի փետրվարի 9-ին էլեկտրոնային և փոստային առաքման եղանակներով գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, որով պահանջել է իրավական գնահատական տալ հրապարակված նյութում նշված տեղեկությանը, հարցաքննել Սերժ Սարգսյանին՝ հրապարակված տեղեկությունների վերաբերյալ, ինչպես նաև վերոնշյալ նյութում հրապարակված տեղեկությունների շրջանակներում հարցաքննել ՀՀ նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանին»:
9005 | 9
Facebook