Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Վեգա»-ի նկատմամբ

15:45, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Վեգա»-ի նկատմամբ

Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը փետրվարի 1-ին ֆեյսբուքյան իր էջում դժգոհել էր, որ սպառողներին խաբելու համատարած պրակտիկայի դեմ ոչինչ չի արվում: Մարուքյանն իր գրառման մեջ մասնավորապես անդրադարձել էր «Վեգա» խանութների ցանցին: Պատգամավորը նաև նշել էր, որ դիմելու է համապատասխան լիազոր մարմին` «Վեգա» խանութներում ստուգում իրականացնելու համար:
     Այսօր արդեն նա ներկայացրել է ՏՄՊՊՀ-ի պատասխանը:
     «Փետրվարի 3-ին դիմել էի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ առաջարկելով հարուցել վարչական վարույթ «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի նկատմամբ և խախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով լուծել պատասխանատվության հարցը: Այսօր առավոտյան ստացել եմ հանձնաժողովի նախագահ՝ Արտակ Շաբոյանի պատասխանն առ այն, որ հանձնաժողովը հարուցել է վարույթ, ինչպես նաև հրավիրվել եմ հանձնաժողովի՝ փետրվարի 22-ի դռնբաց նիստին, որտեղ քննարկվելու է դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ հարցը»:

4088 | 0
Facebook