Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ի ղեկավարը ռեկորդային հավելավճար է ստացել

18:13, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Google-ի ղեկավարը ռեկորդային հավելավճար է ստացել

Google ընկերության ղեկավար Սունդար Փիչայը դարձել է ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող տնօրենը:

Քառասուներեքամյա Փիչայն, ով ազգությամբ հնդիկ է, ամերիկյան կազմակերպությունը գլխավորել է նախորդ տարվա հոկտեմբերին, երբ Google-ը դարձել է Alphabet ընկերության մի մասը:

Google-ի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն` Սունդար Փիչայն ստացել է ռեկորդային` 200 միլիոն դոլար հավելավճար` արժեթղթերի տեսքով: Այպիսով, այժմ նրան պատկանող Google-ի արժեթղթերի գինը կազմում է 650 միլիոն դոլար: Սա այն դեպքում, երբ Google-ի երկու հիմնադիրներ Սերգեյ Բրիմայի և Լարի Փեյջի կապիտալը գնահատվում է 34 միլիարդական դոլար:
     Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 2-ին Alphabet-ը ճանաչվել էր աշխարհի ամենաթանկ ընկերություն, առաջին տեղի համար պայքարում գերազանցելով Apple ընկերությանը, սակայն ընդամենը մեկ օր էր կարողացել պահպանել առաջատարի իր դիրքը:

6712 | 0
Facebook