Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բավարիայում գնացքները բախվել են իրար. կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ

14:18, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Բավարիայում գնացքները բախվել են իրար. կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ

Գերմանիայի հարավում՝ Բավարիայում, տեղի է ունեցել գնացքների բախում: Ըստ նախնական տվյալների՝ կա 8 զոհ, 150-ից ավելի վիրավոր: Վիրավորներից 15-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 40-ն ունի լուրջ վնասվածքներ:

Բախումը տեղի է ունեցել Բադ-Այբլինգ քաղաքի մոտակայքում՝ Մյունխենից 60 կմ հարավ արևելք: Բախման արդյունքում գնացքներից մեկը դուրս է եկել ռելսերից, վագոններից մի քանիսը շրջվել են:

Ոստիկանությունը կարծում է, որ տեղի է ունեցել ճակատային բախում, պատճառները դեռ հայտնի չեն, ահաբեկչության վարկածը հերքվել է:

11686 | 1
Facebook