Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նաիրիտ» գործարանի տնօրենը խոստացել է՝ փետրվարի 20-ին կստանան աշխատավարձերը

14:01, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
«Նաիրիտ» գործարանի տնօրենը խոստացել է՝ փետրվարի 20-ին կստանան աշխատավարձերը
     «Նաիրիտ»-ի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել գործարանի մոտ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մոտ 450 աշխատող 3 ամսվա աշխատավարձ չի ստացել։ «Գործարանը շարունակում է հավատարիմ մնալ պարտքեր կուտակելու իր որդեգրած սկզբունքին։ Երբ 2 տարվա պայքարի արդյունքում մեզ հաջողվեց տույժերից ու տուգանքներից հրաժարվելու դիմաց ստանալ 18–24 ամսվա աշխատավարձ, մեզ վստահեցրին, որ այլևս նման խնդրի առաջ չեն կանգնի։ Սակայն մեկ-երկու ամիս անց նորից սկսեցին պարտքեր կուտակել։ Մենք դեռ հույս ունենք, որ աշխատավարձերը կվճարեն, թե երբ, դա չգիտենք: Մեզ պետք է հստակ ժամկետներ ասեն»,- ասաց գործարանի աշխատակից Լուսինե Մադաթյանը։ Բողոքող աշխատողներին է մոտեցել գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը և վստահեցրել, որ մինչև փետրվարի 20–ը 1 ամսվա աշխատավարձ կվճարեն: «Թե ինչու են նորից պարտքեր կուտակում, այդպես էլ պատասխան չեղավ, մեր հարցը օդում կախված մնաց: Ինչպես հին ժամանակներում էր, այդպես էլ հիմա միայն խոստումներ տվեցին, բայց մենք այդ խոստումներին չենք հավատում, որովհետև մինչև մեր բողոքի ակցիա անելը, մեզ ասել էին, որ փետրվարի 7-ին են աշխատավարձ տալու, բայց ոչ մի կոպեկ էլ չտվեցին: Դրա համար մենք նորից ոտքի կանգնեցինք»: Աշխատակիցը տեղեկացրեց, որ տնօրենի հետ հանդիպումից հետո իրենք վերսկսել են աշխատանքը: «Մինչև փետրվարի 20-ը կսպասենք, եթե այդ ժամանակ էլ մեկ ամսվա աշխատավարձ չտվեցին, ուրեմն գործադուլ կանենք, Ռուբեն Սաղաթելյանի խոստումներին թերահավատորեն ենք վերաբերվում»:
3315 | 0
Facebook