Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախագահը թող գնա, Պուտինին ասի՝ ես հենց հիմա Իրանից 100 դոլարով գազ եմ վերցնում». Հրանտ Բագրատյան

13:08, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
«Նախագահը թող գնա, Պուտինին ասի՝ ես հենց հիմա Իրանից 100 դոլարով գազ եմ վերցնում». Հրանտ Բագրատյան
     «ՀՀԿ-ական Կարինե Աճեմյաննն ասում է՝ էնպես չի, որ բանակցություններում իրանական գազն ավելի էժան է, Իրանը մեզ էժան գազ չի տալիս, ամենաէժանը ռուսականն է»,- դիմելով ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին՝ մեկնաբանություն խնդրեցին լրագրողները: ՀՀ նախկին վարչապետն ասաց, որ այդ մասին ինքը լսել է դեռ նախկին նախարար, վաղամեռիկ Արմեն Մովսիսյանից: «Սուտ ասելը դժվար ա՞... ե՞րբ են բանակցել: Նախ սկսենք էնտեղից, որ մենք լուրջ խնդիր ունենք Ռուսաստանի հետ, էսօրվա թիմը չի կարողանում Ռուսաստանի հետ կոնտակտի դուրս գալ: Նախարարը նախարարին չի կարում զանգի, կապնվի: Դա նախագահի գործն ա, թող գնա, Պուտինի հետ լուծի: Նախագահը պետք ա Իրանի հետ թուղթը ստորագրի, ասի՝ հեսա, ես հենց հիմա Իրանից 100 դոլարով վերցնում եմ, ուրեմն իմն էլ դարձրու 100, բա ո՞նց»: Դիտարկմանը՝ բայց Պուտինը կթողնի՞, ասաց. «Այո, կհամաձայնի, կթողնի, մենք սուվերեն պետություն ենք: Նայած քեզ ոնց ես պահում: ՌԴ-ի հետ շփվելու միակ ձևը հո ստրկությունը չէ՞»:
5268 | 2
Facebook