Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ ճանապարհին. մի քանի կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով տեղի են ունեցել 2 տասնյակից ավելի ավտովթարներ

11:56, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ ճանապարհին. մի քանի կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով տեղի են ունեցել 2 տասնյակից ավելի ավտովթարներ
     Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կարմիր Խաչից մինչև Պռոշյան գյուղ: Ճանապարհի մերկասառույցի պատճառով 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար: Կան նաև կողաշրջված ու գլխիվայր շրջված մեքենաներ: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Բարեբախտաբար վթարների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Թողեք՝ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների որոշ պատասխանատուներ ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե իրենց կողմից կատարվում են ճանապարհները մերկասառույցից մշակելու աշխատանքներ: Իրենք ունեն կուտակած անհրաժեշտ աղն ու ավազը և պատրաստ են ցանկացած եղանակային պայմաններում՝ կլինի ձյուն, բուք թե մերկասառույց, աշխատել ու իրենք ճանապարհները կմաքրեն այդ ամենից: Թող հիմա գան, էս վիճակը տեսնեն: Հո լոպազ-լոպազ խոսալով չի՞»:
5679 | 0
Facebook