Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային շահավետ ավանդներ` ՀՀ բանկերում

12:23, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային շահավետ ավանդներ` ՀՀ բանկերում

Հայաստանյան բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, ֆիզիկական անձանց ներգրավող դրամային ավանդատեսակների հետևյալ առաջարկներն են ներկայացնում.

Ամենաբարձր տոկոսադրույքով դրամային ավանդն առաջարկում է «Անելիք Բանկ»-ը` «Դրամային+» ավանդատեսակի եկամտաբերությունը կազմում է 17.75%:

«Դրամային+» ավանդատեսակը գործում է նաև 17.5% եկամտաբերությամբ: Միևնույն` 17.5% եկամտաբերությամբ դրամային ավանդ ֆիզիկական անձանց առաջարկում են նաև «Հայբիզնեսբանկ»-ն` ավանդ «Հատուկ առաջարկ» և «Յունիբանկ»-ն` ավանդ «Ս-Բաժնետեր»:

«Անելիք Բանկ»-ում գործում է նաև «Դրամային+» մեկ այլ ավանդ` 17.25% եկամտաբերությամբ:
     17.25% եկամտաբերությամբ ավանդ առաջարկում է նաև «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ն` ավանդ «Կլասիկ»:

17% եկամտաբերությամբ դրամային ավանդ ֆիզիկական անձանց առաջարկում են «Հայբիզնեսբանկ»-ը`«Հատուկ առաջարկ», «Յունիբանկ»-ն` ավանդ «Ս-Բաժնետեր, «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ն` ավանդ «Շահավետ», «Ինեկոբանկ»-ն` ավանդ «Պարզ»:

Հայկական բանկերում Ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային մյուս ավանդատեսակներին ու դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Իսկ համաձայն ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային ավանդների եկամտաբերության` բանկերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Անելիք Բանկ»-ը:

4328 | 0
Facebook