Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լույս, ստվեր, ռեմբրանդյան մերկություն. լուսանկարչուհին նոր նախագիծ է ներկայացրել

01:02, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Լույս, ստվեր, ռեմբրանդյան մերկություն. լուսանկարչուհին նոր նախագիծ է ներկայացրել

Լուսանկարչուհի Քլարա վան դե Փութելարն ապրում և ստեղծագործում է Ամստերդամում: 1996-ին նա ավարտել է Ռիթվելդի հեղինակավոր ակադեմիան: Իր գործերում նա ցույց է տալիս «մարդկային անհատականությունը, որի 2 սահմաններն են ինտիմն ու խոցելիությունը»: Փութելարը սիրում է աշխատել՝ կիրառելով սառը լույսի էֆեկտը, որը հաղորդում է օտարոտիության ու տարածական հեռավորության զգացողություն: Նա շատ տպավորված է հոլանդացի հայտնի նկարիչների գործերով: Դա է պատճառը, որ իր հերթական նախագծերից մեկն էլ իրականացրել է Ռեմբրանդի կտավների հերոսների նմանությամբ՝ համատեղելով ժամանակակից նյուն ու գեղանկարչության դասական ավանդույթները:

13923 | 0
Facebook