Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան պատրաստ է հատուկջոկատայիններ ուղարկել Սիրիա

12:03, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Սաուդյան Արաբիան պատրաստ է հատուկջոկատայիններ ուղարկել Սիրիա

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ հնարավոր է` իր երկիրը հատուկ նշանակության ջոկատ ուղարկի Սիրիա` ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա: Ամենայն հավանականությամբ` Սիրիա ուղարկվող զորքի թիվը կգերազանցի մի քանի հազարը:
     Այսօր հայտնի է դարձել նաև, որ իսլամական երկրների միջկառավարական ռազմական բլոկը համախմբում է 150 հազար զինվոր Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու համար

8595 | 0
Facebook