Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսլամական կոալիցիան համախմբում է 150 հազար զինվոր՝ Սիրիայում ցամաքային գործողություներ սկսելու համար

10:13, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Իսլամական կոալիցիան համախմբում է 150 հազար զինվոր՝ Սիրիայում ցամաքային գործողություներ սկսելու համար

Իսլամական երկրների միջկառավարական ռազմական բլոկը համախմբում է 150 հազար զինվոր Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու համար, հայտնում է CNN-ը:

ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Մարոկկոն, Քուվեյթը, Բահրեյնը, ԱՄԷ-ն ու Քաթարը կմիանան Սաուդյան Արաբիայի բանակին: Ակնկալվում է, որ այս գործողություններին կմիանան նաև Մալայզիան, ավելի ուշ՝ Ինդոնեզիան ու Բրունեյը:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր իր երկրի պատրաստակամությունը՝ մասնակցելու ցամաքային գործողություններին:

5689 | 0
Facebook