Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վերին Լարսը արդեն առնվազն երկու շաբաթ փակ է. «ՀԺ»

10:06, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Վերին Լարսը արդեն առնվազն երկու շաբաթ փակ է. «ՀԺ»

«Հայաստանն իր տնտեսական հիմնական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը բեռնափոխադրումների համար փակ է արդեն առնվազն երկու շաբաթ։ Խոսքը Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարս անցակետի մասին է,
     ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Մինչև երեկ նույնիսկ այդ մեքենաներին թույլատրվում էր անցնել Վերին Լարսի հատվածը միայն շղթայակապ անիվներով, և այդ սահմանափակումը հանվել է միայն երեկ։ Այդ մասին մեզ հայտնեց ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը։ Բեռնատարների անցուդարձն արգելված է։
    
     Մեր տեղեկություններով` հարյուրավոր բեռնատարներ կուտակված են սահմանային անցակետի երկու կողմերում։ Ձմռանը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ավտոճանապարհի այդ հատվածի անցանելիության խնդիրը եղել և մնում է չլուծված։ Անցած տարվա նոյեմբերի սկզբից Վերին Լարսը պարբերաբար փակվել է ձյան պատճառով և խաթարել արտաքին աշխարհի հետ մեր բեռնափոխադրումների հոսքերը։ Թե անցած տարվա նոյեմբերից 1-ից մինչ այսօր որքան ժամանակ է բաց եղել ճանապարհը, նախարարությունում ամփոփված վիճակագրություն դեռ չկա»,– գրում է թերթը։
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4510 | 0
Facebook