Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեյմարը նամակ է գրել «Ռեալ»-ի գործակալին

22:18, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Նեյմարը նամակ է գրել «Ռեալ»-ի գործակալին
     «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը 2014-ին նամակ է գրել «Ռեալ»-ի գործակալ Յունի Քալաֆաթին, որում իրեն «մադրիդիստ» է անվանել, այս մասին գրում է «El Confidencial»-ը։ Աղբյուրի համաձայն՝ Քալաֆաթն, ով աշխատում է «Ռեալ»-ում որպես մարզիչ-սելեկցիոներ, կապ է հաստատել Նեյմարի հետ, երբ վերջինը 14 տարեկան էր։ Գործակալը ցանկանում էր ձեռք բերել ֆուտբոլիստին, սակայն տրանսֆերը չի կայացել։ 2014-ին Քալաֆաթը մեկնել է Մադրիդ, որտեղ և նամակ է ստացել Նեյմարից՝ «WhatsApp»-ի միջոցով։ Այն ուներ հետևյալ տեսքը․ «Յունի, լա՞վ ես հասել։ Դու արդեն գիտես, որ ես մադրիդիստ եմ։ Առաջ «Ռեալ»»։
     Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա» է տեղափոխվել 2013-ի ամռանը։ Վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ «Ռեալ»-ը ռեկորդային գումար է առաջարկում հարձակվողի համար։
8084 | 0
Facebook