Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն արժանացել է Պիչիչի մրցանակի

21:29, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Ռոնալդուն արժանացել է Պիչիչի մրցանակի
     Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երրորդ անգամ արժանացել է Պիչիչի մրցանակի։
     Հիշեցնենք, որ մրցանակը սահմանված է հեղինակավոր «Marca» պարբերականի կողմից և տրվում է մրցաշրջանի լավագույն ռմբարկուին։ Նախորդ երկու անգամները Ռոնալդուն այդ պատվին արժանացել էր 2011/12 և 2013/14 մրցաշրջանում։ Լուիս Արագոնեսի անվան մրցանակին, որը «Marca»-ն շնորհում է մեկ օրացույցային տարվա ընթացքում Իսպանիայի հավաքականում լավագույնը ճանաչված ֆուտբոլիստին, այս տարի արժանացել է «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը։ 2014/15 մրցաշրջանի Լա Լիգայի լավագույն մարզիչ է ճանաչվել «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
3395 | 0
Facebook