Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում կրքերը թեժանում են. վարկառուների ցույցն ավարտվել է ցուցարարների՝ բերման ենթարկելով

21:03, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Մոսկվայում կրքերը թեժանում են. վարկառուների ցույցն ավարտվել է ցուցարարների՝ բերման ենթարկելով
     Մոտ 300 ցուցարար «Ամոթ Կենտրոնական բանկին» վանկարկումներով երեկոյան փակել էր Մոսկվայի ԿԲ-ին հարող փողոցը: Նրանք հանդիպում էին պահանջում բանկի ներկայացուցիչների հետ, բայց երբ գլխավոր դրամատան դռները ներսից փակվեցին, իրավիճակն ավելի սրվեց: Իրավապահներն անցան գործի` բերման ենթարկելով հավաքվածներից մի քանիսին: Տեղի ունեցածից հետո կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, փոխանցում է rbc.ru-ն:
     Նշենք, որ ցուցարարների հիմնական պահանջը մնում է նույնն՝ արժութային պայմանագրերի վերահաշվարկ՝ կնքելու պահին առկա փոխարժեքով՝ 30% առավելագույն վրադիրով, կամ Կենտրոնական բանկի առաջարկած փոխարժեքով՝ մեկ դոլարի դիմաց 39 ռուբլիից մի փոքր ավելի։
Մոսկվայում կրքերը թեժանում են. վարկառուների ցույցն ավարտվել է ցուցարարների՝ բերման ենթարկելով
Աղբյուրը` rbc.ru
7714 | 0
Facebook