Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հետաքրքիր փաստեր դիսնեյյան հերոսուհիների մասին. Մոխրոտիկ

19:10, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Հետաքրքիր փաստեր դիսնեյյան հերոսուհիների մասին. Մոխրոտիկ
     «Մոխրոտիկը» մուլտֆիլմը Walt Disney-ն էկրան է բարձրացրել 1950 թվականին, այն 12-րդն էր ընկերության անիմացիոն դասական սերիալների շարքում: Նկարահանվել է Շառլ Պերոյի համանուն հեքիաթի հիման վրա: «Մոխրոտիկն» առաջին մուլտֆիլմն է եղել, որ Walt Disney-ն ստեղծել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
    
    
    

· Մոխրոտիկի ծննդյան օրը հունիսի 30-ն է, նա հորոսկոպով խեցգետին է:

· Նա դիսնեյյան այն 4 հերոսուհիներից մեկն է, ով ամուսնանալով՝ դառնում է արքայադուստր (ինչպես Բելը, Մուլանը, Թիանան):

· Նա ճանաչվել է դիսնեյյան արքայադուստրերից ամենահայտնին, ում լուսանկարների վրա գրեթե միշտ կենտրոնում են պատկերում:

· «Մոխրոտիկ» («Cinderella») անվանումն առաջացել է ֆրանսիական «Cendrillon» բառից, որը նշանակում է «մոխրի մեջ թաթախված աղջիկ»:

35980 | 0
Facebook