Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր լուսանկարներ՝ Աշտարակի խճուղում գործարարի վրա հարձակման դեպքից

17:25, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Նոր լուսանկարներ՝ Աշտարակի խճուղում գործարարի վրա հարձակման դեպքից

Ինչպես հայտնի է, փետրվարի 7-ին՝ ժամը 19.01-ին ՏԿԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնի մոտակայքում, այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1981թ. ծնված Ա. Ա-ը տեղի ուժերով տեղափոխվել էր «Արմենիա» ՀԲԿ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 19.21-ին, մարվել` 19.31-ին: Չավուշի փողոցում` «Արարատ Գոլֆ» ակումբի մոտակայքում, ամբողջությամբ այրվել էր «ՎԱԶ-2121» մակնիշի 030 ՍՏ 65 պետհամարանիշով ավտոմեքենան:
     Ըստ նախնական տեղեկությունների՝ ավազակային հարձակում է իրականացվել «Ամարաս-Շին» ՍՊԸ փոխտնօրենի վրա: Անհայտ անձինք դանակի սպառնալիքով գումար են պահանջել, դիմադրության հանդիպելուց հետո հարվածել տղամարդուն, ապա հրկիզել մեքենան:

7322 | 0
Facebook