Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ պաշտոնում առաջադրված թեկնածուներն՝ այս պահի դրությամբ

16:03, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
ՄԻՊ պաշտոնում առաջադրված թեկնածուներն՝ այս պահի դրությամբ
     ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներից երկուսի փաստաթղթերը ստացել է: Հայտերից մեկը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանինն է, մյուսը՝ ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանինը, այս մասին մեր թղթակցին հայտնեցին հանձնաժողովից:
     Նշենք, որ ՄԻՊ-ի պաշտոնի հավակնորդները 4-ն են: ԲՀԿ խմբակցությունը մտադիր է առաջադրել Մակար Եղիազարյանին, Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանին: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը դեռ որոշում չեն կայացրել, ՕԵԿ-ը կպաշտպանի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:
     ՄԻՊ-ի թեկնածուների փաստաթղթերն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը մինչև փետրվարի 9-ը, ժամը 18.00-ն է:
4696 | 1
Facebook