Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Տղամարդն իմունիտետ է ձեռք բերել աշխարհի ամենաթունավոր օձերի թույնի նկատմամբ

23:26, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Տղամարդն իմունիտետ է ձեռք բերել աշխարհի ամենաթունավոր օձերի թույնի նկատմամբ

ԱՄն-ում ապրող այս մարդը վստահեցնում է, որ օձի թույնն իր վրա ոչ մի ազդեցություն չի թողնում և որպես ապացույց թույլ է տալիս, որ սև մամբան կծի իրեն: Թիմ Ֆրիդեն բացատրում է, որ ամենաթունավոր օձերի թույնի հանդեպ անընկալություն է ձեռք բերել` շնորհիվ 100 կծոցների և ներարկումների:

Այս լուսանկարներում պատկերված է, թե ինչպես է նրան կծում ջրային կոբրան: Թիմը պնդում է, որ նույն կերպ նա ստացել է կծոցներ նաև սև մամբայից` աշխարհի ամենամահաբեր սողուններից մեկից, որի թույնը կարող է սպանել ցանկացած կենդանի օրգանիզմի ընդամենը 20 րոպեում:

Թիմը հույս է հայտնում, որ իր մեթոդների շնորհիվ բժիշկները կկարողանան հուսալի հակաթույն ստեղծել` «երրորդ աշխարհին» օգնելու համար: Նշենք, որ տարեկան օձի կծոցից մահանում է 120 հազար մարդ:

Իր հայտնագործած մեթոդը Թիմն անվանում է թույնով իմունոթերապիա, որը հիմնված է թույնի թույլ լուծույթով ներարկումներ անելու վրա, ինչի արդյունքում օրգանիզմում ձևավորվում են հակամարմիներ, որոնք չեզոքացնում են թույնը:

28385 | 1
Facebook