Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուսանողներն ահազանգում են՝ «Էրեբունի» բժշկական քոլեջի մի մասը չի ջեռուցվում

15:41, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Ուսանողներն ահազանգում են՝ «Էրեբունի» բժշկական քոլեջի մի մասը չի ջեռուցվում
     «Էրեբունի» բժշկական քոլեջի ուսանողներն ահազանգում են, որ քոլեջի մի մասը չի ջեռուցվում: «Դասասենյակներում ցուրտ է, ընդամենը մի մասն է ջեռուցվում, որը կպած է հիվանդանոցին, մյուս մասնաշենքերում ցուրտ է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուսանողներից Մարինե Ղազարյանը: Վերջինի խոսքով վերարկուներով են դասերին նստում. «Պատկերացրեք այնքան ցուրտ է, որ նույնիսկ գլխարկները չենք հանում, կուրտկաներով, ձեռնոցներով նստում ենք: Օրինակ այսօր տուն ենք գնացել, առաջին մասնաշենքում ցուրտ էր, երեխեքը չմնացին, դասախոսն էլ տուն ուղարկեց»,- ասաց ուսանողը: Քոլեջում դասերն սկսվել են փետրվարի երկուսից. «Մեզ թվում էր, որ նոր ենք գնում, դրա համար էր ցուրտ, հետո մտածեցինք՝ կմիացնեն, բայց չէ, ջեռուցում չկա. լեկցիաներ էլ չենք գրում, ստիպված դասախոսներից լեկցիաները վերցնում, քսերոքս ենք անում: Մեզ համար զարմանալի է՝ ինչու մի մասնաշենքը ջեռուցվում, այնտեղ խեղդոց է լինում, մյուս մասնաշենքը միջին ջերմություն է ունենում, մի մասն էլ ընդհանրապես չի ջեռուցվում»:
     Փորձեցինք քոլեջի տնօրինությունից խնդրի մասին պարզաբանում տանալ: «Մեզ մոտ ամեն օր գալիս, ստուգումներ են անում, մի կորպուսում քսաներեք աստիճան է, մի տեղ՝ տասնութ, բայց երկու հատվածը փակել ենք, հիմնական դասերը գնում են ջեռուցվող հատվածում, ի դեպ հոսանքով է ջեռուցվում: Ինչ վերաբերում է ուսանողներին, երևի նրանք են բողոքում, ովքեր չեն ուզում գալ դասի, ովքեր հիվանդ են, տուն ենք ուղարկում, իսկ ընդհանուր քոլեջում դասերն ընթանում են»,- ասաց քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տեղեկալ Ավետիսյանը:
4690 | 0
Facebook