Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ արժե զբոսանքն աշխարհի ամենամեծ քարանձավով

22:38, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Ինչ արժե զբոսանքն աշխարհի ամենամեծ քարանձավով
     Վիետնամում գտնվող Son Doong քարանձավն իսկական «կորուսյալ աշխարհ է»: Այն իրավամբ կարելի է համարել աշխարհի ամենամեծ քարանձավը: Son Doong-ն այնքան վիթխարի է, որ ունի իր անկախ կլիման, անհատական բուսական աշխարհը, ջրի ակունքները: Դրա երկարությունը հասնում է 200 կիլոմետրի, լայնությունը՝ 9 կիլոմետրի, բարձրությունը՝ 150 մետրի: Այն ունի անգամ իր հորդահոս գետն ու թավ անտառը:
     Քարանձավն առաջին անգամ նկատել է տեղաբնակներից մեկը 1991-ին, սակայն դրա իրական չափերի մասին աշխարհն իմացել է միայն 2009-ին, երբ բրիտանացի գիտնականների մի խումբ սկսել է այնտեղ ուսումնասիրություններ անել: Այժմ քարանձավ այցելել կարող են էքստրեմալ տուրիզմի բոլոր սիրահարները՝ վճարելով 3 հազար դոլար:
18755 | 0
Facebook