Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում կես տարվա ընթացքում 2500 տոննա արգելված սննդամթերք է ոչնչացվել

15:21, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Ռուսաստանում կես տարվա ընթացքում 2500 տոննա արգելված սննդամթերք է ոչնչացվել

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ կես տարվա ընթացքում կալանքի տակ է առնվել և ոչնչացվել ավելի քան 2500 տոննա սննդամթերք, որի ներմուծումը Ռուսաստանի տարածք արգելված է եղել:

Փետրվարի 7-ի տվյալներով` կալանքի տակ է առնվել ավելի քան 2540 տոննա բուսական ծագման մթերք, որից ոչնչացվել է 2368 տոննան: Կենդանական ծագման` կալանքի տակ առնված սննդամթերքի ծավալները կազմում են 182 տոննա, որից ոչնչացվել է 119.8 տոննան:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` «սննդամթերքային էմբարգոյի» մասին օրենքն ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 6-ից: Էմբարգոն սահմանվել է որպես պատասխան Ռուսաստանի հանդեպ արևմտյան երկրների կողմից կիրառված ֆինանսատնտեսական պատժամիջոցների:

5823 | 0
Facebook