Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ում ձերբակալել են Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում ահաբեկչություններ պլանավորող յոթ անձանց

15:28, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
ՌԴ-ում ձերբակալել են Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում ահաբեկչություններ պլանավորող յոթ անձանց

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է յոթ մարդու, ովքեր կասկածվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը հարելու համար: Ինչպես գրում է Sputnik International-ն, այդ բանդան ծայրահեղական խմբավորման հրահանգով ահաբեկչական գործողություններ է ծրագրելիս եղել Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, որից հետո պատրաստվում էր մեկնել Սիրիա` ԴԱԻՇ-ի շարքերում կռվելու նպատակով:

«Փետրվարի 7-ին ՌԴ ԱԴԾ-ն Եկատերինբուրգում ձերբակալել է յոթ անձանց, ովքեր հարում էին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի միջոցով ահաբեկչություններ են ծրագրելիս եղել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և Սվերդլովսկի մարզում»,- նշվում է ԱԴԾ հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ԱԴԾ տվյալներով` հանցավոր խմբավորման պարագլուխը Թուրքիայում գործող ահաբեկչական խմբավորման անդամ է:
8754 | 0
Facebook