Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բարսելոնա»-ն կրկնել է ակումբային ռեկորդը

14:13, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
«Բարսելոնա»-ն կրկնել է ակումբային ռեկորդը

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները կրկնել են ակումբային ռեկորդը՝ բոլոր մրցաշարերում 28 հանդիպում՝ առանց պարտության։ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ կատալոնացիները հաղթել են Իսպանիայի առաջնության՝ «Լևանտե»-ի դեմ խաղում։ Նշենք, որ ավելի վաղ կատալոնացիները 28 անընդմեջ հաղթանակ էին տոնել 2010/11 մրցաշրջանում՝ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։
     Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ վաստակած 54 միավորով։ Երկրորդ հորիզոնականում է «Աթլետիկո»-ն՝ 51 միավորով։ Բացի այդ, կատալոնական ակումբը շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի խաղարկություններում։

3409 | 0
Facebook