Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆեյսբուքում հերթական վիրուսն է շրջում

14:21, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Ֆեյսբուքում հերթական վիրուսն է շրջում
    

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել է հերթական վիրուսը: Այն օգտատերերին շփոթեցնում է՝ որպես խայծ օգտագործելով սեփական էջ այցելողներին տեսնելու կեղծ խոստումները: Թեմային անդրադառնալով՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է. «Հայտնվել է հերթական ծրագիրը, որը թույլ է տալիս, իբր, տեսնել ձեր պրոֆիլի այցելուներին։ Ուրեմն՝ սա սուտ է, Ֆեյսբուքն արգելում է նման ծրագրերը և թույլ չի տալիս՝ աշխատեն։ Իսկ էս տարբերակը ավելի վատն է, քանի որ հայերեն է և ֆիշինգով է զբաղվում, այսինքն, փորձում է գողանալ մարդկանց գաղտնաբառերը»:
     Մասնագետը խորհուրդ է տալիս չգնալ նշված հղումներով ու չդառնալ ցանցահենների զոհը:

Հայտնվել ա հերթական ծրագիրը, որը թույլ է տալիս, իբր, տեսնել ձեր պրոֆիլի այցելուներին։ Ուրեմն՝ սա սուտ է, Ֆեյսբուքը արգեո...

Posted by Samvel Martirosyan on Sunday, February 7, 2016
5121 | 0
Facebook