Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Սուպերբոուլ-2016-ի հաղթողը

13:15, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Հայտնի է Սուպերբոուլ-2016-ի հաղթողը
    
Սուպերբոուլի 50-րդ խաղարկության եզրափակչում «Դենվեր Բրոնքոս»-ը 24։10 հաշվով առավելության է հասել «Կարոլինա Փանթերս»-ի դեմ հանդիպման ընթացքում։ Հանդիպումը կայացել է փետրվարի 8-ին՝ Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլարայի «Լևիս» մարզադաշտում։
Նշենք, որ հանդիպման մեկնարկից առաջ ԱՄՆ-ի օրհներգը կատարել է Լեդի Գագան։ Խաղի ընդմիջմանը տեղի է ունեցել փոքր համերգ՝ բրիտանական «Coldplay» խմբի, Բեյոնսեի և Բրունո Մարսի մասնակցությամբ։
«Բրոնքոս»-ն իր պատմության մեջ երրորդ անգամ է հաղթել Սուպերբոուլը։ Ավելի վաղ թիմը հաջողության է հասել 1998 և 1999 թվականներին։
4396 | 0
Facebook