Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գևորգին կալանավորելուց հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել». Տիգրան Հայրապետյան

12:43, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
«Գևորգին կալանավորելուց հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել». Տիգրան Հայրապետյան

Հունվարի հինգին Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Առաջին ատյանի դատարան միջնորդույթուն են ներկայացրել, որպեսզի Գևորգին գրավի դիմաց ազատ արձակեն: Պաշտպանը վստահ է, որ իրենց միջնորդությունը դատարանը պետք է բավարարի: «Մենք դատարանին ոչ միայն մեր դիրոքոշումն ենք ներկայացրել, այլև միջազգային կառույցների հիմնավորումները: Նրանք բազմիցս ներկայացրել են այն դրույթները, բանաձևերը, որոնց համաձայն Գևորգը պետք է ազատ արձակվի և գրավի դիմաց միջնորդույթունը պետք է բավարվի: Այս պարագայում գրավ չկիրառելը անտրամաբանական կլինի, նրանք պարտավոր են հաշվի նստել միջազգային կառույցների հետ և բավարարել մեր միջնորդությունը»,- ասաց պաշտպանը: Հայրապետյանը տեղեկացրեց, որ Գևորգի կալանավորելուց հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել. «Քննչական գործողությունները սառեցված են, որը ցույց է տալիս, որ Գևորգ Սաֆարյանին ազատությունից զրկել են որպեսզի դադարեցնեն նրա քաղաքական գործունեությունը՝ այսինքն նա անազատության մեջ է հայտնվել իր քաղաքական հայացքների համար»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ Գևորգ Սաֆարյանի և Գեղամ Խաչատրյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներին պաշտպանական կողմը դեռ չի ծանոթացել:

Հիշեցնենք, որ Երևանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկվել, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանը: Վերջինին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

3133 | 0
Facebook