Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է` ինչ տեսք կունենա iPhone 7-ը

13:01, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Հայտնի է` ինչ տեսք կունենա iPhone 7-ը

Հարավկորեական Business Korea լրատվականը ներկայացրել է iPhone 7-ի առաջին լուսանկարը: Apple-ի նոր սմարթֆոնները, որ վաճառքի կհանվեն այս տարվա աշնանը, ընկերության ներկայացուցիչների կարծիքով կզրկվեն մետաղական կորպուսից, նշանակում է` նաև վերին և ստորին կերամիկական ներդիրներից: Սպասվում է, որ ցիրկոնիումի երկօքսիդից պատրաստված նոր կորպուսն անջրանցիկ կլինի: Հնարավոր է նաև Apple-ը հրաժարվի 3.5 միլիմետրանոց կցորդիչից: iPhone 7-ը կստանա Super AMOLED էկրան` 3D Touch տեխնոլոգիայի լավարկված տարբերակով:

Նոր սմարթֆոնը կստանա A10 հիշողության քարտ, 12 մեգապիքսել հզորության տեսախցիկ և 2 ԳիգաԲայթ օպերատիվ հիշողություն, իսկ Plus տարբերակը` 3 ԳիգաԲայթ: Իսկ կունենա՞ ադյոք նոր սմարթֆոնն անլար լիցքավորման հնարավորություն, չի հաղորդվում:

11036 | 1
Facebook