Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը փաստացիորեն միանում է հակառուսական պատժամիջոցներին

12:21, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Չինաստանը փաստացիորեն միանում է հակառուսական պատժամիջոցներին

Չինական բանկերը ռուսական ընկերություններին ու ֆիզիկական անձանց պարտադրել են փակել իրենց հաշիվները և միջոցները տեղափոխել այլ տեղ, բացի այդ, հրաժարվել են վարկեր տրամադրելուց: Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է Россия-АСЕАН բիզնես խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Վիկտոր Տարուսինը:

Չինական բանկերից բացառություն են եղել միայն ExIm Bank-ը և China Development Bank-ը, որ համապատասխանաբար «ՎԷԲ» և «ՎՏԲ» բանկերի անալոգն են Չինաստանում: Չինական բանկերի այս քայլը Տարուսինը բնութագրել է որպես Չինաստանի կողմից հակառուսական պատժամիջոցների փաստացի միացում:

2015-ին Չինաստանը Ռուսաստանում 794 միլիոն դոլարի ներդրում է կատարել, ինչը կազմում է օտարերկրյա ներդրումների ընդամենը 0.7%-ը: Հեղուկ բնական գազի մատակարարումն անցած տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել է 51.3%-ով, իսկ Ռուսաստանի և Չինաստանի միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը նվազել է 30%-ով:

8233 | 0
Facebook