Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքապետարանը տնտեսվարողներին հորդորում է մաքրել օբյեկտների հարակից տարածքների ձյունը

11:38, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Քաղաքապետարանը տնտեսվարողներին հորդորում է մաքրել օբյեկտների հարակից տարածքների ձյունը

Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ` տնտեսվարողներին հորդորելով կատարել Երևանի ավագանու որոշումով սահմանված պարտականությունները։

«Հարգելի տնտեսվարողներ, հիշեցնում ենք, որ համաձայն Երևանի ավագանու որոշման` ձեր օբյեկտների հարակից տարածքներում պարտավոր եք իրականացնել ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ: Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը` մյուսներին ևս հորդորում ենք կատարել իրենց պարտականությունները»:

4501 | 0
Facebook