Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թեղուտի հանքավայրը հիմա էլ Շնող գետն է աղտոտում. ՀԲՃ

12:00, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Թեղուտի հանքավայրը հիմա էլ Շնող գետն է աղտոտում. ՀԲՃ

Թեղուտի հանքավայրի պոչամբարից դուրս եկող թափոնաջրերը լցվում են Շնող գետը՝ դառնալով աղտոտման լուրջ աղբյուր։ Այս մասին ահազանգում է Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:
    
    
«Որքան էլ «Վալլեքս» ընկերությունը պնդում էր, թե պոչամբարից դեպի բնական միջավայր արտահոսք չի լինելու՝ իրականությունը լրիվ այլ է և շատ դառը։

Տեսանյութում ներկայացվող ահազանգն ուղղում ենք համապատասխան պետական մարմիններին՝ մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարությանը, որը պարտավոր է վերահսկել այս ամենը։ Մարդիկ առնվազն պետք է իմանան հետևյալ հարցերի հստակ և հավաստի պատասխանները․
     1․ Ինչո՞ւ չի գործում ջրի շրջանառու համակարգը Թեղուտի հարստացուցիչ ֆաբրիկայում, և անհայտ բաղադրության հեղուկը հոսելով բնության մեջ խառնվում է Շնող գետին։
     2․ Ի՞նչ բաղադրություն ունի այդ հեղուկը և դրա հետևանքով առաջացած նստվածքները, որոնցով պատված են ապարներն ու գետակի հունը։
     3․ Հանքավայրի շահագործման սկզբից առ այսօր ուսումնասիրվել է արդյո՞ք այս հոսքաջրերի ֆիզիկո-քիմիական կազմը։ Եթե ուսումնասիրվել են, ապա ի՞նչ պարբերականությամբ, ո՞վ է իրականացրել դրանք և անպայման հանրայնացնել այդ լաբորատոր հետազոտությունների արդյունքները։
     Բնապահպանության նախարարությանն առաջարկում ենք նաև կազմակերպել տեսչական ստուգումներ և պարզել «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության ողջ գործունեության համապատասխանությունը հանքավայրի շահագործման նախագծին ու ՀՀ օրենսդրությանը»։

4894 | 2
Facebook